fbpx
Տնտեսություն

Առաջնորդվում ենք Надейся на лучшее, готовься к худшему սկզբունքով. Նիկոլ Փաշինյան

Այսօր Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային հանձնաժողովում ընթանում են 2020 թվականի բյուջեի նախագծի քննարկումները: Մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն իր խոսքում նշել է, որ 2019-ի բյուջեում դրված էր տնտեսական աճի 4,9 տոկոս ցուցանիշը, բայց եթե նայենք հունվար-սեպտեմբերի տնտեսական ցուցանիշները, կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումն ավելի մեծ է:

Վարչապետը պարզաբանեց, որ բյուջեի հիմքում ավելի շատ դրված է պահպանողական կանխատեսում, այլ ոչ թե գերլավատեսական կանխատեսում: Վարչապետի խոսքով դա կօգնի ապահովել մակրոտնտեսական կայունությունը:

«2018-ին եւս բյուջեի նախագծում դրված էր 4,5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, սակայն մենք ապահովեցինք 5,2 տոկոս ցուցանիշ: Սա ճիշտ մոտեցում է»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև նշեց, որ առաջնորդվում են հայտնի սկզբունքով. «Надейся на лучшее, готовься к худшему»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ