fbpx
Հասարակություն

Արամ Ա-ն շուտափույթ ապաքինում է մաղթել Հռոմի Պապին

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին։

Այս մասին տեղեկանում ենք կաթողիկոսության Facebook-ի պաշտոնական էջից։

Արամ Ա-ն շնորհակալություն է հայտնել Պապին՝ ջերմ հյուրընկալության ու Լիբանանի հոգևոր պետերի հանդիպմանը մասնակցելու համար։

Կաթողիկոսը կարևորել է Վատիկանի ժողովի աշխատանքը։

Նա նաև շուտափույթ ապաքինում է մաղթել Ֆրանցիսկոս Պապին, ով օրերս ենթարկվել է վիրահատության։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ