fbpx
Սպորտ

Մ20 Աշխարհի առաջնություն․ Արամ Հակոբյանը հաղթեց ու այժմ կիսում է առաջին տեղը

Հնդկաստանում շարունակվում է շախմատի Աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են նաև հայ շախմատիստները։

Մրցաշարի 9-րդ համար գրոսմայստեր Արամ Հակոբյանը հիանալի է հանդես գալիս ու 6-րդ տոււրից հետո առաջատարների թվում է։ Արամը երեկ սև քարերով կարողացավ հաղթել ու հավասարվեց ուկրաինացի Եվգենի Շտեմբուլիակին։ Վերջինս և Արամն ունեն 5-ական միավոր ու կիսում են առաջին հորիզոնականը։

Այսօր մրցաշարում դադար է, իսկ վաղը կմեկնարկի 7-րդ տուրը։ Սա կարող է որոշիչ լինել, քանի որ Արամը մրցելու է Շտեմբուլիակի հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ