Արամ Հարությունյանը դեռ անձեռնմխելի է. քվորում չկա

Հրապարակող՝

8B833497-C0F0-4793-9B98-3348F80CDCD9_w1023_r1_s

Ամենադիտվածներ

Ազգային ժողովը կրկին չի կարողանում սկսել աշխատանքները քվորում չլինելու պատճառով:

Այս պահին նիստերի դահլիճում գրանցվել է 14 պատգամավոր, իսկ քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 53 պատգամավոի ներկայություն: Եթե 4 ժամվա ընթացքում նիստը չգումարվի, այն կհամարվի չկայացած:

Հիշեցնենք, որ օրերս Գլխավոր դատախազությունը հանդես եկավ հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է տալիս ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանին սույն գործով ներգրավելու որպես մեղադրյալ և մեղադրանք առաջադրելու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և հանցավոր ճանապարհով ստացված եամուտների օրինականացման համար՝ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Ամենաթարմ