fbpx
Ժամանց

Ամառ է Երեւանում․ Արամ mp3-ն և Գարիկ Մարիտիրոսյանը երգ են թողարկել

Ամառ է Երեւանում, եւ այս առիթով Արամ mp3-ն ու Գարիկ Մարտիրոսյանը մեր «pink-ագույն» մայրքաղաքին, երեւանցիներին ու մեր հյուրերին ամառային զովացնող երգ են նվիրել, որը, գուցե, դառնա այս ամռան հիթերից մեկը։ Այն պատմում է, թե որքան շոգ է լինում Երեւանն ամռանը, բայց չնայած դրան՝ միշտ ձգում բոլորին․

«Հյուսիսային պողոտան անունը չի արդարացնում
Հանվացնում ա արեւն ու եռման ասֆալտին ա պառկացնում
Էս շոգից նույնիսկ ծառերը հով ու ստվեր են ման գալիս
Միեւնույն ա Երեւանը ձգում ա ինչպես մագնիս»։

«Ամառ է Երեւանում» երգն արտիստները ներկայացրել են առանց տեսահոլովակի, բայց հետաքրքիր լուծումներով։ Երգի երաժշտության հեղինակը Գարիկ Մարտիրոսյանն է։ Ռուսական շոու-բիզնեսում հայտնի մեր հայրենակիցը խոսքերը համահեղինակել է Արամ mp3-ի եւ Վարդան Զադոյանի հետ։ Գործիքավորումը կատարել է Արման Փահլեւանյանը, միքսը՝ Նիկ Էգիբյանը։ YouTube-ում երգը տեղադրվել է մեկ օր առաջ, եւ այս պահի դրությամբ ունի ավելի, քան 45 000 դիտում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ