Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին հարցրեցին՝ որպես իրավաբան, ի՞նչ կարծիք ունի Արամ Վարդանյանի՝ «Վստրեչի Ապերի» տուն իրավապահների ներխուժման մասին, երբ տանը 5-ամյա երեխա կար, դա շոուի շրջանակներո՞ւմ էր, ոստիկանապետի պաշտոնակատարից պարզաբանումներ չե՞ք պահանջելու: Նա պատասխանեց. «Պետությունը եւ պետական ինստիտուտները շոուներով չեն զբաղվում առհասարակ եւ համապատասխան, թեկուզ ուժի կիրառման անհրաժեշտություն է եղել, ես ենթադրում եմ, եղել է: Իսկ երեխայի տուժելու հետ կապված համապատասխան մարմիններից պետք է ստանաք տեղեկատվություն»: Նա ասաց, որ կարող է որոշակի իրավիճակ լինել, որ եթե անձին բերման են ենթարկում, տանը կա կին, երեխա, հաճելի գործընթաց չի, բայց դա չի նշանակում, որ նման գործողություններ չպետք է անեն:
Իսկ «Իմ քայլից» Սիսակ Գաբրիելյանն այլ հարցադրում ուներ. «Արամ Վարդանյանը ոչ բիզնեսմեն է եղել, ոչ պաշտոնյա: Այդ տեսանյութը դիտելուց ինձ մոտ ողջամիտ հարց առաջացավ՝ որտեղի՞ց այդ մարդուն միլիոնավոր դոլարների կարողություն: Ես մտածում եմ, որ այդ շրջանակներում պետք է պարզվի՝ ինչպե՞ս է ստացվում, որ այդ անունով մարդը որեւէ բիզնես չունի եւ տիրապետում է այդպիսի կարողությունների: Գուցե առաջադրված մեղադրանքի շրջանակներում է եղել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ aravot.am-ում: