fbpx
Աշխարհ

Առանց համաձայնագրի Brexit-ին դեմ պատգամավորները կարող են կորցնել իրենց պաշտոնը

Պահպանողական կուսակցության այն պատգամավորները, որոնք դեմ են քվեարկելու առանց համաձայնագրի Brexit-ին, կարող են կորցնել իրենց տեղերը Համայնքների պալատում: Այս մասին հաղորդել է Sky News պարբերականը:

Այս սցենարը իրականություն կդառնա, եթե պահպանողականների և վարչապետ Բորիս Ջոնսոնի դիրքորոշումները չհամընկնեն:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ իր երկիրը կլքի Եվրամիությունը, անգամ այն դեպքում, եթե Բրյուսելի հետ համաձայնագիր կնքելը հաջողության չհասնի: Սակայն Ջոնսոնի կուսակիցներից ոմանք չեն ցանկանում առանց համաձայնագրի դուրս գալ ԵՄ-ից: Բրիտանիայի վարչապետը սպառնացել է, որ եթե պահպանողականներն իշխանություններին դեմ գնան, ապա նրանց կհեռացնեն կուսակցությունից, և նրանք Համայնքների պալատում կմնան որպես անկախ պատգամավորներ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Բորիս Ջոնսոնը հայտնել էր, որ Բրիտանիայի խորհրդարանը աշխատանքը դադարեցնում է մինչև հոկտեմբերի 14-ը: Ընդդիմադիրները կարծում են, որ խորհրդարանի աշխատանքի դադարեցումը մեծացնում է առանց համաձայնագրի Brexit-ի հավանականությունը, քանի որ հարցը քննարկելու համար պատգամավորները քիչ ժամանակ կունենան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ