հժՀոկտեմբերի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց` պաշտոնապես հայտարարում ենք, որ մահացածների մարմինները հանվելու են միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում:
«Հրադադարի հաստատումից հետո, ինչպես արտգործնախարրների հայտարարության մեջ նշված է հստակ, Պաշտպանության բանակի տեղամասերից մեկում թույլ է տրվել, որ մոտենան և վերցնեն իրենց մի քանի դիակները, սակայն դրանից հետո այդ գործընթացը դադարեցվել է, որովհետև նման դեպքերը նույնպես օգտագործվում են պրովակացիաներ անելու նպատակով: Դրա համար պաշտոնապես հայտարարում ենք, որ, հետայսու, նման դեպքերը թույլ է տրվելու միայն Կարմիր խաչի ներկայացուցիչների առկայության պարագայում»,-ասաց նա:
