«Մշակույթների միություն-Վրաստանի և Եվրոպայի ստեղծագործական ապագայի զարգացումը» միջազգային գիտաժողովում իր ելույթի ժամանակ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ չնայած իրենց երկիրը հարուստ չէ գազով և նավթով, բայց ունի հարուստ մշակույթ: Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։
Զուրաբիշվիլին նաև ընդգծել է, որ Վրաստանը Եվրոպայի մի մասն է, իսկ մշակույթի զարգացման հարցում Վրաստանի գլխավոր աջակիցը հենց Եվրոպան է:
«Մշակույթը Վրաստանի համար ընդամենը բառ չէ: Մշակույթը Վրաստանի էությունն է, պատմությունը, անցյալն ու ապագան: Առանց մշակույթի իրականում Վրաստանը մինչև այս օրը չէր հասնի: Այն, որ Վրաստանը փրկվել է դարերի ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ հարձակումներից կապված է հենց մշակույթի հետ»,- ասել է Վրաստանի նախագահը:
