fbpx
Սպորտ

Առանց Նեյմարի մենք թույլ չենք դարձել․ Դանի Ալվես

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանի Ալվեսը խոսել է Նեյմարի՝ Ամերիկայի Գավաթի խաղարկությանը չմասնակցելու մասին: Ալվեսի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

«Յուրաքանչյուրը, գալով Բրազիլիայի հավաքական և կրելով ազգային ընտրանու մարզահագուստը, պետք է ապացուցի, որ արժանի է դրան՝ անկախ նրանից Նեյմարը կազմո՞ւմ է, թե՞ ոչ:

Մենք պետք է ապացուցենք դա, քանի որ պատմական հավաքական ենք ներկայացնում, որին հարգում են ամբողջ աշխարհում:

Երբ հավաքականում Նեյմարի նման ֆուտբոլիստ կա, շատ ավելի ուժեղ ես դառնում, սակայն առանց նրա մենք թույլ չենք դարձել: Ավելին, որոշ որակներ ավելի արտահայտիչ են դառնում»։

Հավելենք, որ Նեյմարը վնասվածքի պատճառով չի մասնակցում Բրազիլիայում անցկացվող մրցաշարին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ