fbpx
Երևան

Առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ չէ․ Գայանե Մելքոմյան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է․

«Մեր ընդդիմադիր գործընկերները երեկ վստահորեն հայտարարում էին, թե իբր Տերյան 5 շենքի թույլտվությունն 12 հարկի համար է եղել, բայց Հայկ Մարությանի «թեթև ձեռքով», նվերի դիմաց, ավելացվել է՝ դառնալով 22: Հետո թերևս հասկացան, որ առանց փաստաթղթերը նայելու խոսելն այնքան էլ խելամիտ բան չէ։ Այսօր արդեն փաստաթղթերը նայել են, բայց դրանց էությունը, այնուամենայնիվ, ճիշտ չեն ընկալել։ Հարգելիներս, նախագծման թույլտվությունը ոչ թե իմիջիայլոց (ինչպես դուք եք դրան անդրադարձել), այլ քաղաքապետարանին պարտավորեցնող փաստաթուղթ է, որի հիման վրա էլ հենց պետք է տրվի շինթույլտվությունը։

Տերյան 5 շենքի նախագծման թույլտվություն տրվել է Պուշկինի 25 շենքի բարձրությանը հավասար բարձրության համար, որը 75.4մ նիշ է (համարժեք է 22-23 հարկին):

Այո՛, նախագծման թույլտվության մեջ նշված է, որ 11-րդ հարկից հետո, կախված շենքի փաստացի ընկալման արդյունքից, հնարավոր են փոփոխություններ նախագծում և թույլտվության մեջ (դրա համար էլ շինթույլտվությունը մաս-մաս է տրվել): Բայց դա ամենևին չի նշանակում, որ 11-րդ հարկից հետո նոր շինթույլտվություն կարելի էր պարզապես չտալ։ Դրանցում որևէ փոփոխություն պետք է հիմնավորված լինի օրենքով, նորմատիվներով և այլն (ինչը քիչ հավանական է, քանի որ նախագծման թույլտվությունն ի սկզբանե տրվում է նորմատիվների հիման վրա), այլապես՝ ՊԵՏՔ է տրվի մինչև 22-23 հարկի թույլտվությունը։

Այնպես որ՝ կառուցապատողը մինչև 16 հարկի թույլտվությունն ստացել է, ինչպես որ պետք է ստանար՝ օրենքի և նախագծման թույլտվության համաձայն»։

https://www.facebook.com/gayaneh.melkommelkomian/posts/1253635524825132

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ