fbpx
Հասարակություն

Առանց քաղաքակրթական բարձր ստանդարտների գիտական զարգացում չի կարող լիարժեքորեն իրացվել․ Գագիկ Քամալյան

Հրապարակախոս Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ հրապարակախոսը ընդգծել է, որ արևմտյան աշխարհը պետք է ուշքի գա և հասկանա, որ առանց քաղաքակրթական բարձր ստանդարտների ու դրանից բխող մշակութային ու քաղաքական պատկերացումների, ո’չ մի տնտեսական ու գիտական զարգացում չի կարող լիարժեքորեն իրացվել:

«Երբ Վ. Պուտինը միջուկային զենքի դիրքերից հայտարարեց, որ Ռուսաստանի սահմանները ոչ մի տեղ չեն ավարտվում, որ ում է պետք այն աշխարհը, եթե այդ աշխարհում չպետք է լինի Ռուսաստանը, հետո այդ հռետորիկայով անեքսիայի ենթարկեց Ղրիմը, պատերազմ հրահրեց Դոնբասում, մարդատար ինքնաթիռ կործանեց, ապա այդ նույն ժամանակ Արևմուտքը ոչ դասական իմաստով ռեալ պոլոիտիկ բանեցնելով ոչ մի սկզբունքային որոշում չկայացրեց այդ ամենի դեմ, ընդհակատակը, համաշախարհային մակարդակի մշակութային ու սպորտային լուրջ միջոցառումները վստահելով պուտինյան հակամարդկային ռեժիմին, էլ ավելի լկտիացրեց նրանց, նաև քաղաքական տեսանկյունից երորրդ աշխարհի մնացած բոլոր մեծ ու փոքր ռեժիմներին, փաստացիորեն խարխլելով համաշախարհային անվտանգություն կոչվածը:
Ահա այսօր աշխարհը հենց այդ թուլության պտուղներն է քաղում, որովհետև եթե դու չես զսպում առաջինի կայսերապաշատական նկրտումները, ապա երկրորդը հաստատ ավելի լկտիաբար կխախտի բոլոր տեսակի քաղաքական ու բարոյական սկզբունքները:
Արևմտյան աշխարհը պետք է ուշքի գա և հասկանա, որ առանց քաղաքակրթական բարձր ստանդարտների ու դրանից բխող մշակութային ու քաղաքական պատկերացումների, ո’չ մի տնտեսական ու գիտական զարգացում չի կարող լիարժեքորեն իրացվել»։

https://www.facebook.com/gagik.qamalyan/posts/2936140816480304

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ