fbpx
Իրավական

Առաքել Մովսիսյանի որդու կալանքը երկարաձգվել է

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը երկու ամսով երկարացրել է շարքային Վահրամ Ավագյանի սպանության գործով մեղադրյալ, ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդի Դավիթ Մովսիսյանի կալանքը։ Այս մասին հայտնում է Մովսիսյանի պաշտպան Գոռ Գևորգյանը։

Գոռ Գևորգյանը նշել է, որ 3 օր տանջվելուց հետ ապօրինի որոշում կայացրեց դատարանը:

«Որևէ քնչական գործողություն չէին արել, որով կհիմնավորվեր Դավիթի արարքը, կբարձրացնեին հիմնավոր կասկածը։ Ունեին մի երկու-երեք անորակ քննչական գործողություններ, որ նախկինում էին արված, դրանք դրեցին հիմքում»,- հայտնեց պաշտպանը։

Այս մասին տեղեկանում ենք news.am-ից:

 

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ