Քրիստոնյա աշխարհն այսօր տոնում է Փրկչի հարության տոնը։ Զատիկը Հայ առաքելական եկեղեցու տաղավար տոներից է, ինչը նշանակում է, որ այն շարժական տոն է: Այս տարի այն նշվում է ապրիլի նշվում է ապրիլի 21-ին:
Եվ այսօր Քրիստոսը, հարություն առնելով մեռելներից, իր հետ հարություն տվեց նաև մեր մեղքերի մեջ ընկած բնությանը:
Զատիկ նշանակում է զատվել, հեռանալ զազիր, անմաքուր ու դժնդակ խորհուրդներից և դառնալ բարու գործակից:
Զատիկ նաև անցարան է նշանակում, որպես հիշատակ հրեաների՝ Եգիպտոսից դուրս գալու և Կարմիր ծովով անցնելու: Սա խորհրդանշում է անցումը չարից բարուն, պակասությունից լիություն, անպիտանությունից և չար գործերից՝ դեպի առաքինի վարք: