fbpx
Մարզեր

«Արար» ծրագիրը նաև Տաթև համայնքում է

Հայաստանի 6 մարզերի (Տավուշ, Արմավիր, Վայոց ձոր, Արարատ, Կոտայք և Սյունիք) 24 համայնքներում իրականացվող «Արար. ազգային մշակույթի պահպանումը, տարածումը, զարգացումն ու հանրահռչակումը Հայաստանի Հանրապետության մարզերում» ծրագիրն ուղղված է ՀՀ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանը:

Հոկտեմբերից ծրագիրը գործում է նաև ՀՀ Սյունիքի մարզի Տաթև համայնքում, ուր նորաստեղծ ավանդական երգի ու պարի խմբում արդեն ընդգրկվել են համայնքի 50 երեխաներ: Խմբի ղեկավարն է ավանդական պարերգային մշակույթի մասնագետ Սարգիս Փարամազյանը:

Տաթև համայնքում ծրագրի իրականացումը կնպաստի ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ համայնքի հոգածության և հարգանքի արմատավորմանը, ինչպես նաև սերունդներին այդ ժառանգության փոխանցման ապահովմանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ