Սպորտ

Արարատ-Արմենիան նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության  2019/20 մրցաշրջանի վերջին տուրում «Արարատ-Արմենիան» սեփական հարկի տակ ընդունել էր «Նոային»:

Վարդան Մինասյանի սաները 2:0 հաշվով հաղթանակ տարան և երկրորդ տարին անընդմեջ նվաճեցին Հայաստանի չեմպիոնի տիտղոսը:

Հանդիպման 16-րդ րոպեին Ֆուրջել Նարսինգը բացել է հանդիպման հաշիվը: Առաջին խաղակեսի վերջում Յուսուֆ Օտուբանջոն կրկնապատկել է «Արարատ-Արմենիայի» առավելությունը:

ՀՖֆ նախագահ Արմեն Մելիքբեկյանը չեմպիոնական գավաթը հանձնել է «Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզին:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը չեմպիոնական գավաթը հանձնում է «Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզին 🏆🇦🇲#ՀայաստանիԲԽ#ArmenianPL

Geplaatst door Football Federation of Armenia op Dinsdag 14 juli 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ