fbpx
Սպորտ

12:25 16/8/2019

Արարատ-Արմենիա – Դյուդելանժ հանդիպման տոմսերը վաճառքում կլինեն հաջորդ շաբաթ

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում հայկական «Արարատ-Արմենիան» կմրցի Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆ91 Դյուդելանժ» թիմի հետ:

Ակումբի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

«Գործելու է տոմսերի վաճառք: Ստորև ներկայացնում ենք տոմսերի գներն ըստ տրիբունաների՝
Արևմտյան – 2000 դրամ
Արևելյան – 1000 դրամ
Հյուսիսային, Հարավային – 500 դրամ

Տոմսերի վաճառքը կսկսվի հաջորդ շաբաթվանից, որի վերաբերյալ հանդես կգանք հավելյալ հայտարարությամբ», – նշված է հայտարարության մեջ:

☑️| Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում մրցելու ենք Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆ91 Դյուդելանժ» թիմի հետ:🔥☑️| Առաջին հանդիպումը…

Geplaatst door FC Ararat-Armenia op Vrijdag 16 augustus 2019

Վերեվ