«Արարատ-Արմենիան» իր Facebook-յան պաշտոնական էջում լուսանկարներ է հրապարակել, որտեղ երևում են Լյուքսեմբուրգ մեկնած հայ երկրպագուները ու շնորհակալություն հայտնել վերջիններիս։
«Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին մինչև վերջ մեզ հետ պայքարելու համար: ԴՈՒՔ ԼԱՎԱԳՈՒՅՆՆ ԵՔ» , – գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ «Արարատ-Արմենիան» ցավալի պարտություն կրեց «Դյուդելանժից» ու դուրս մնաց Եվրոպա Լիգայի հետագա պայքարից։