fbpx
Սպորտ

12:45 16/8/2019

Արարատ-Արմենիայի ավագը բաց կթողնի Դյուդելանժի հետ առաջին հանդիպումը

«Արարատ-Արմենիայի» ավագ Դմիտրի Գուզը բաց կթողնի «Դյուդելանժի» հետ առաջին խաղը, քանի որ ֆուտբոլիստը Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի՝ «Սաբուրթալոյի» հետ պատասխան խաղում (2:0) երրորդ դեղին քարտն է ստացել:

Թբիլիսիում կայացած այդ խաղում Գուզը 9 անգամ մենապայքարի մեջ է մտել և բոլորում հաղթող դուրս եկել:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ փուլի՝ «Արարատ-Արմենիա»-«Դյուդելանժ» առաջին հանդիպումը կկայանա Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 19:00-ին:

 

Վերեվ