Սպորտ
21:20 26/07/2021

Արարատը նոր ֆուտբոլիստ ունի

Հուլիսի 26-ին հաղորդագրություն է տարածել Արարատ ֆուտբոլային ակումբը և հայտնում է, որ ակումբը պայմանագիր է ստորագրել արգենտինացի կիսապաշտպան Իվան Սանտիագո Դիասի հետ։

«Ուրախությամբ տեղակացնում ենք, որ Երևանի «Արարատը» պայմանագիր է ստորագրել արգենտինացի կիսապաշտպան Իվան Սանտիագո Դիասի հետ։

Իվան Դիասը ծնվել է 1993 թվականին, արգենտինական Սան Ֆերնանդո քաղաքում, հանդես է եկել «Ռիվեր Պլեյտի» և հունական «Պանատիանիկոսի» երիտասարդական թիմերում։

Խաղացել է սլովակական «Տրենչին» և «Ժիլինա» ակումբներում։ «Ժիլինայի» կազմում հանդես է եկել 2016-ից 2020 թվականներին՝ մասնակցելով Սլովակիայի առաջնության 100-ից ավելի հանդիպման։ 2016/17 մրցաշրջանում դարձել է երկրի չեմպիոն։ Իվան Դիասը խաղացել է նաև չեխական «Վիկտորիա» Պլզենում, իսկ նրա վերջին ակումբն է եղել սլովակական «Սերեդը»։

«Առաջին տպավորություններս շատ լավն են և ինձ շատ հարմարավետ եմ զգում այստեղ։ Եվրոպայում իմ կուտակած փորձի օգնությամբ ամեն ինչ կանեմ, որպեսզի թիմակիցներիս հետ միասին աճենք որպես թիմ։ Այստեղ ցանկանում եմ կարիերայիս այս հատվածում աճել որպես ֆուտբոլիստ, մարզիչների օգնությամբ շտկել սխալներս և, իհարկե, տիտղոսներ նվաճել»,- ասել է Իվան Դիասն «Արարատի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո։

Իվան Դիասն «Արարատում» կխաղա 27 համարի մարզաշապիկով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ