fbpx
Քաղաքականություն

11:40 12/8/2019

Արարատ Միրզոյանը հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում հանդիպել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի և Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ:

Հանդիպումների ընթացքում Արարատ Միրզոյանը շեշտել է երկու կազմակերպութիւնների կարևոր դերը հայ-ամերիկյան հարաբերություններում: Նա գործընկերներին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների օրակարգը:

Քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացմանն ուղղված մի շարք ծրագրեր, որոնց իրականացման գործում Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը և Ամերիկայի հայկական համագումարը կկարողանան իրենց ներդրումն ունենալ

Վերեվ