fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջխորհրդարանական միության նախագահի հետ

Դոհայում ընթացող Միջխորհրդարանական միության 140-րդ վեհաժողովի աշխատանքների շրջանակում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է կազմակերպության նախագահ Գաբրիելա Կուեվես Բարրոնի հետ:

Քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանը ներկայացրել է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո արձանագրված զարգացումները: Օրենսդիր մարմնի ղեկավարը վստահություն է հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովը ակտիվորեն ներգրավվելու է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների, մասնավորապես Միջխորհրդարանական միության աշխատանքներին:

Կողմերը քննարկել են առավել սերտ համագործակցության օրակարգի ձեւավորման հարցը, որը կարող է ներառել ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, խորհրդարանների ինստիտուցիոնալ զարգացման եւ համատեղ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ