Արցախ

Արարատ Միրզոյանը հյուրընկալվել է Արցախի նախագահին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, հայտնում են ԱՀ նախագահի պաշտոնական կայքից։

Նախագահ Հարությունյանը բարձր է գնահատել հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների միջև ձևավորված հարաբերություններն՝ ընդգծելով, որ դրանց կատարելագործումը պետք է մշտական բնույթ կրի:

Այդ համատեքստում Հարությունյանը կարևորել է Արցախի նորընտիր Ազգային ժողովի հետ փոխգործակցության ակտիվացումը եւ որակապես նոր հարաբերությունների կառուցումը:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին՝ նախագահի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հավաստիացրել, որ կգործադրեն բոլոր ջանքերը Արցախի իրենց գործընկերների հետ աշխատանքի ավելի սերտ ու արդյունավետ մեխանիզմների մշակման համար:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ