fbpx
Իրավական

Արարատ Միրզոյանը՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Ես իմ ելույթում շատ հանգամանալից անդրադարձել եմ, թե ինչից ելնելով եմ անհրաժեշտ համարում, որ ԱԺ–ն իր որոշումը հայտնի ՍԴ-ում և նրա շուրջ տեղի ունեցողի վերաբերյալ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, նախագահական նստավայրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Հարցին, թե ինչու հենց հիմա որոշեցին ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելուն ուղղված գործընթաց սկսել, նա պատասխանեց, որ մեկ տարի առաջ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը չէր տեսել այդպիսի անհրաժեշտություն, իսկ հիմա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսնում է հիմքերը և ըստ այդմ խոսում է այդ մասին։

Լրագրողների հարցին, թե ակնկալում է, որ ՍԴ անդամների, դատավորների մեծամասնությունը ի վերջո կպաշտպանի՞ ԱԺ-ին, Միրզոյանն արձագանքեց. «Ես՝ որպես Աժ նախագահ, անհրաժեշտ եմ համարել խոսել այդ մասին և ըստ երևույթին «Իմ քայլը» խմբակցությունը՝ որպես մեծամասնություն, անհրաժեշտ է համարել ներկայացնել այդ որոշման նախագիծը»։

Լրագրողների մեկ այլ հարցի, եթե քվեարկությամբ Հրայր Թովմասյանը շարունակի պաշտոնավարել, որոնք են լինելու հետագա քայլերը, Արարատ Միրզոյանն ասաց. «Եկեք սպասենք, տեսնենք ԱԺ-ն այս որոշումն ընդունո՞ւմ է, թե՞ ոչ, գնո՞ւմ է այս որոշումը ՍԴ, ինչպիսի՞ վերաբերմունքի է արժանանում, նոր կխոսենք այդ մասին»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ