fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանը տեսակապով զրուցել է Շվեդիայի գործընկերոջ հետ

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ, հայտնում են ԱԺ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ Նորլենը շնորհակալություն է հայտնել Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար։ Նա նշել է, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարևոր է պահպանել շփումները խորհրդարանների միջև։

Նրանք տեղեկություններ են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։

Ըստ աղբյուրի՝ ԱԺ նախագահը գործընկերոջը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները։ Իսկ վերջում կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն այդ ձևաչափով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ