fbpx
Խորհրդարան

Արարատ Միրզոյանը խոստացավ՝ շուտով ԱԺ օրակարգը հագեցած կլինի

7-րդ գումարման ազգային ժողովի 2-րդ նստաշրջանը մեկնարկեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պարզաբանումներով։

«Լրատվամիջոցներում անդրադարձ էր եղել այն մասին, որ մեր նստաշրջանի օրակարագը հագեցած չէ։ Ես ուզում եմ ասել, որ սա օբյեկտիվ պատճառներ ունի. Նախևառաջ նախկինում Ազգային ժողովի ընտրությունները տեղի էին ունենում մայիսին և մինչև այս փուլին հասնելը Ազգային ժողովն ունենում էր 3 ամիս ժամանակ ու այդ ընթացքում բավականին հարցեր էին կուտակվում ու օրակարգ էր հասունանում։ Այս դեպքում մենք աշխատանքները սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո ու ընթացք չի եղել օրակարգը հագեցնելու», – ԱԺ ամբիոնից հայտարարեց Արարատ Միրզոյանը։

Նա նկատեց, որ շատ օրինագծեր կան, որոնք քննարկումների տարբեր փուլերում են ու վստահեցրեց, որ խորհրդարանը շուտով կունենա հագեցած օրակարգ։

7-րդ գումարման Ազգային ժողովի 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է պարտադիր քննարկման 2 օրինագիծ և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 3 օրինագիծ։ Այս նախագծերը բոլորն էլ ընդգրկվեցին ԱԺ այսօր մեկնարկած քառօրյա նիստերի օրակարգ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ