fbpx
Սպորտ

Արարատի գլխավոր մարզիչը խզել է պայմանագիրն ակումբի հետ

«Արարատ» ֆուտբոլային ակումբի Facebook-յան պաշտոնական էջում գրված է․

«Սերգեյ Բոյկոն այլևս «Արարատում» չէ:

«Արարատի» գլխավոր մարզիչ Սերգեյ Բոյկոն երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը ակումբի հետ:

Բոյկոն հրաժարական է ներկայացրել, որը ընդունվել է ակումբի ղեկավարության կողմից:

Շնորհակալություն ենք հայտնում 48-ամյա մասնագետին կատարված աշխատանքի համար և հաջողություն ենք մաղթում հետագա կարիերայի ընթացքում:

«Արարատի» գլխավոր մարզչի ժամանակավոր պարտականությունները կկատարի թիմի մարզիչ Գագիկ Սիմոնյանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ