fbpx
Հասարակություն

Արարատի մարզպետն ընդունել է 5-ամյա ռեկորդակիր Ալեքսան Խաչատրյանին

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է մարտական կարատեի ազգային ֆեդերացիայի 5-ամյա սան, Սայաթ-Նովա համայնքի բնակիչ Ալեքսան Խաչատրյանին, որը վերջին մեկ տարվա ընթացքում հանրապետության ռեկորդներ է սահանել․ 1155 անգամ կատարել է կքանիստ վարժությունը` 36 րոպե ժամանակահատվածում, Արագած լեռան հյուսիսային գագաթին (4090 մ․) կատարել է կքանիստ վարժությունը 43 անգամ` 1 րոպե ժամանակահատվածում, մեջքին պառկած, ձեռքերը ծոծրակին արտակորում առաջ վարժությունը կատարել է 111 անգամ` 7 րոպե 33 վայրկյան ժամանակահատվածում։

Փոքրիկ մարզիկի ռեկորդները գրանցվել են ՀՀ «Դյուցազնագրքում»։

Գարիկ Սարգսյանը շնորհավորել է փոքրիկին և շնորհակալագիր հանձնել «Դյուցազնագրքի» եռակի ռեկորդակիր դառնալու կապակցությամբ։ Մարզպետը վերջինիս մաղթել է նորանոր հաջողություններ և հաղթանակներ։

Այս մասին տեղեկանում ենք

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ