Արարատի մարզում հաստատված դեպքերի թիվը 320 է. Մարզպետ-Azat TV
Հասարակություն
12:46 04/05/2020

Արարատի մարզում հաստատված դեպքերի թիվը 320 է. Մարզպետ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը գարռում է կատարել Facebook-ում:

Մարզպետը նոր տեղեկատվություն է հայտնում մարզում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված իրավիճակի մասին:

«Արարատի մարզում, վերջին տվյալներով, կորոնավիրուսով հաստատված վարակակիրների թիվը 320 է, որոնցից 140-ը՝ առողջացած, 4-ը՝ մահվան ելքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 176 պացիենտ:

Հարգելի՛ քաղաքացիներ, ինչպես հայտնի է, արտակարգ դրության ընթացքում կիրառված սահմանափումներն այսօրվանից որոշակիորեն մեղմացվել են, սակայն չի նշանակում, թե վտանգն արդեն անցել է: Պետք է շարունակենք խստագույնս պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հնարավորինս սահմանափակենք շփումը մարդկանց հետ, լինենք պատասխանատու»,-գրել է Գարիկ Սարգսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ