fbpx
Հասարակություն

Արարատի մարզում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 179 է. Մարզպետ

Արարատի մարզպետ Գագիկ Սարգսյանը Facebook-ում գրառում է կատարել և նոր տեղեկատվություն հայտնել մարզում կորոնավիրուսով վարակվածների մասին: Մարզպետը նշել է, որ այս պահին մարզում հաստատված 179 դեպք կա:

Նա մասնավորապես գրել է.

Ապրիլի 8-ի դրությամբ Արարատի մարզում կորոնոավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվն այս պահին 179 է։

Ցավով տեղեկացա, որ առավոտյան Արտաշատի բժշկական կենտրոնում մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։ 80-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ծանր աստիճանի թոքաբորբ՝ բարդացած թոքերի ռեսպիրատոր դիստրես համախտանիշով։ Տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային հիպերտենզիա, կախեքսիա, ծերունական սկլերոզ։ Վերջինս Արարատի մարզից էր։

?Մնացե՛ք տանը
?Սահմանափակե՛ք շփումները
?Հետևե՛ք անձնական հիգիենային
?Առո՛ղջ եղեք

https://www.facebook.com/SargsianGarik/posts/682941009138974

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ