Այսօր՝ ժամը 10։00-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սայաթ-Նովա գյուղով անցնող ջրանցքում դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները նշված ջրանցքից դուրս են բերել 75-ամյա Միշկո Այվազյանի դին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։