Մարզեր

Արարատի մարզում խոտածածկ տարածք է այրվել

Փետրվարի 24-ին, ժամը 14:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:46-ին, մարվել՝ 14:57-ին:

Այրվել են 3-րդ փողոցի թիվ 34 տանը հարակից անասնագոմի առաստաղի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 15 գմ և հարակից՝ մոտ 500 քմ եղեգն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ