fbpx
Իրավական

Արարատում նախկին փեսան դանակահարել է աներոջը

Օգոստոսի 30-ին, ժամը 23-ի սահմաններում հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Փոքր Վեդի գյուղի 70-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը, 22.30-ի սահմաններում, Փոքր Վեդի գյուղի սկզբնամասում գտնվող ծիրանի այգու մոտ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, նույն գյուղում բնակվող տուժողի 44-ամյա նախկին փեսան դանակով հարվածներ է հասցրել 70-ամյա տղամարդուն:

Օգոստոսի 31-ին, կեսգիշերն անց կասկածվողը բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին:

Տուժողից ընդունվել է բանավոր հաղորդում:

Դանակն առգրավվել:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ