Երևանի «Արարատը» Սոչիի ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով ռուսական «Ուրոժայի» հետ և այն ավարտել ոչ-ոքի` 3:3 հաշվով:
Հատկանշական է, որ առաջին խաղակեսից հետո Աբրահամ Խաշմանյանի սաները հաղթելիս են եղել 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ են դարձել Դեյան Վուկումանովիչն ու փորձաշրջան անցնող ֆուտբոլիստը:
Հանդիպման ամբողջական տեսագրությունը կարող եք դիտել ստորև`
Նշենք` երևանյան ակումբի ֆուտբոլիստները ևս մեկ ընկերական խաղ կանցկացնի փետրվարի 1-ին` մրցելով «Սոչի» ակումբի հետ:
«Արարատը» Երևան կվերադառնա փետրվարի 3-ին:
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության աշնանային հատվածից հետո «Արարատն» ունի 13 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Հաղորդում է armsport.am-ը։
