fbpx
Արցախ

«Արարիչ» հիմնադրամը մարզական պարագաներ է նվիրել Խնուշինակի միջնակարգ դպրոցին

Մայիսի 25-ին, «Արարիչ» բարեգործական հիմնադրամը մարզական պարագաներ է նվիրել Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի միջնակարգ դպրոցին:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արարիչ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Նարեկ Ավետիսյանն ասել է, որ նվերները դպրոցին են հանձնվել «Վերջին զանգ»-ի տոնական միջոցառումների ժամանակ:

«Դեռևս մեկ ամիս առաջ դպրոցի տնօրեն Հրայր Շաքարյանը դիմել էր մեզ, և մենք նրանց նվիրել ենք երկու էլեկտրոնային գրատախտակ: Հենց այդ ժամանակ նրանք մեզ հրավիրեցին մասնակցելու «Վերջին զանգ»-ի տոնական միջոցառմանը, մենք էլ որոշեցինք նրանց տոնը ավելի գունեղ դարձնել:

Առիթից օգտվելով՝ մենք ևս շնորհավորում ենք բոլոր շրջանավարտներին դպրոցական ուսումնառությունն ավարտելու կապակցությամբ և մաղթում անսահման հաջողություններ, ուժ ու կորով, կամք ու համբերություն կյանքի փորձություններից պատվով դուրս գալու համար»,- նշել է Ն. Ավետիսյանը:

Միջոցառմանը ներկա էին խորհրդարանական «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը, «Արարիչ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը, հյուրեր և այլք:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ