fbpx
Հասարակություն

Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ Քահանա Մելիքյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույց՝

Դեկտեմբերի 31

ժամը 24:00-ին – Մաղթանք և Նռնօրհնեքի արարողություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի Բաց խորանին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի,

Հունվարի 1

ժամը 10:00-ին – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Ս. Գայանե վանքում,

Հունվարի 5

ժամը 17:30-ին – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Ս. Պատարագ Ս. Գայանե վանքում,

Հունվարի 6

ժամը 10:30-ին – Հայրապետական Պատարագ և Ջրօրհնեքի կարգ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում,

Հունվարի 7

ժամը 10:30-ին` Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Ս. Գայանե վանքում»:

https://www.facebook.com/frvahram.melikyan/posts/3864802146916369

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ