fbpx
Հասարակություն

Այսօր ցերեկն ու գիշերը մի քանի մարզերում առատ ձյուն է սպասվում

Հայաստանը գտնվում է ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում։

Այս մասին հայտնում են ՀՀ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Նշվում է, որ մարտի 9-ին` կեսօրից հետո, մարտի 9-ի լույս 10-ի գիշերը և առավոտյան Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Արարատի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում` բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Կենտրոնից վարորդներին հորդորում են նշված հատվածներ երթևեկել միայն ձմեռային անվադողերով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ