fbpx
Սպորտ

Արաուխոն խոսել է Բարսայում իր ապագայի մասին

Կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն պատասխանել է կապտանռնագույնների ճամբարում իր ապագայի մասին հարցին։

«Ես բացարձակ հանգիստ եմ։ «Բարսելոնայի» հետ պայմանագիր ունեմ մինչև 2026 թվականը։ Իմ ներկայացուցիչները կհանդիպեն ակումբի հետ, բայց հիմա ես կենտրոնացած եմ ազգային հավաքականի վրա»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում իր սոցիալական ցանցերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Արաուխոյի պայմանագրի երկարաձգման հետ կապված իրավիճակը վերահսկում են «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը», որոնք հետաքրքրված են ուրուգվայցու ծառայություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ