fbpx
Հասարակություն

Արայի լեռան լանջին բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 17-ին, ժամը 09:30-ին Արա լեռան լանջին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 15 հա տարածքում առկա է 50 ծխացող օջախ:

Հրդեհը մարվել է 15:54-ին:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 18 փրկարար ծառայող:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 11:35 «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի մոտ` Արայի լեռան լանջին, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է մոտ 4-5 հա խոտածածկ տարածք և թփուտներ: Ժամը 17:20-ին հրդեհը մեկուսացվել է: Հրդեհի մակերեսը կազմում է 15 հա խոտածածկույթ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է 32 փրկարար ծառայող: Ժամը 18:10-ին մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Գրում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ