fbpx
Կրթություն

18:10 5/9/2019

Արայիկ Հարությունյանն ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ֆրանսիական THALES Group ընկերության պատվիրակությանը, որը գլխավորում էին ընկերության ռազմավարության և գործընկերության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին և նույնականացման ու բիոմետրիկ լուծումների բիզնես ուղղության ոլորտային մարկետինգի և վաճառքի հարցերով ընկերության փոխնախագահ Ժերոմ Սիոնը։

THALES Group-ը ֆրանսիական ընկերություն է, որը պատրաստում է էլեկտրոնային համակարգեր և մատուցում է ծառայություններ ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային և անվտանգության ոլորտներում: Ընկերության կողմից Հայաստանում դիտարկվող հեռանկարային համագործակցության ուղղություններն են՝ արհեստական բանականություն, նորարարություն, թվային տվյալների կառավարում, տրանսպորտ, կիբերանվտանգություն և մի շարք այլ ոլորտներ:

Հանդիպման ընթացքում THALES Group ընկերության ներկայացուցիչները հայտնել են իրենց պատրաստակամությունը՝ ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցելու գիտության զարգացման և հետազոտական բաղադրիչի ամրապնդման ոլորտում։ Նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին ընդգծել է, որ հետազոտությունը պետք է կտրված չլինի տնտեսությունից, և THALES Group ընկերությունն այդ կապի ամրապնդման գործում կարող է իր ներդրումն ունենալ։

THALES Group ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում հետազոտական գործունեություն իրականացնող կառույցներով և առաջիկայում նախատեսում են ծանոթանալ այդ կառույցների գործունեությանը։

 

Վերեվ