fbpx
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը այցելել է «ԼիլՄեդ» նորաբաց Բժշկական կենտրոն

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 15-ին այցելել է Ստեփանակերտում գործող «ԼիլՄեդ» նորաբաց մասնավոր բժշկական կենտրոն, որը  ամբուլատոր պոլիկլինիկական ամբողջական ծառայություն է մատուցում:

Նախագահը ծանոթացել է կենտրոնի պայմաններին ու ենթակառուցվածքներին, կարևորել ժամանակակից բժշկական նոր կենտրոնների հիմնադրումն Արցախում:

Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ որակյալ առողջապահական համակարգ ունենալու համար առանցքային է մասնավոր ու պետական ոլորտների արդյունավետ համագործակցությունը:

Այցի ընթացքում Արայիկ Հարությունյանին ուղեկցել են պետական նախարար Արտակ Բեգլարյանը, առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ