fbpx
Արցախ

Արցախի նախագահը դեմ է, բայց համաձայնվել է Բերձորը շրջանցել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱՀ խորհրդարանում ելույթ է ունեցել և նշել, որ ամեն դեպքում պետք է շրջանցենք Բերձորն, իսկ Աղավնոյի համար պայքարը շարունակելու ենք։ Նա կարծես թե շարունակում է վերջրես ուղիղ եթերում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությունը, որ Լաչինի միջանցքի բնակավայրերը հանձնվելու են Ադրբեջանին։ Ելույթի ընթացքում նաև ասել է, որ դեռ վերջնական չի ավարտվել բանակցությունները, չնայած պնդումները և ադրբեջանական կողմի կատարած շինաշխատանքները հակառակի մասին էին խոսում։

Հարությունյանն ասել է. «Հիմա բանակցություններ են տարվում, կտեսնենք, թե ինչ հնարավորություններ կան: Ինչքան գիտեմ, մեր սոցիալական ծրագրերի շրջանակներում Բերձոր քաղաքի և Սուսի բնակիչները ստացել են իրենց փոխհատուցումները: Անկախ ամեն ինչից՝ մենք Բերձորը պետք է շրջանցենք և Բերձոր բնակավայրում հետագա մեր հայրենակիցների ապրելու հնարավորությունը շատ քիչ եմ համարում, իսկ Աղավնոյի առումով մենք շարունակելու ենք մեր բանակցությունները, մեր պայքարը։ Սրանով մի ցավալի երևույթի մասին է խոսում, որ իբր բնակիչներն արդեն հրաժարվել են իրենց բնակավայրերից, քանի որ իրենց փոխատուցում է տրվել, չնայած, որ այդ բնակավայրերի բազմաթիվ քաղաքացիներ դեմ են իրենց սեփականությունից հրաժարմանը։

Նախորդ մտքերից հետո մեկ այլ պատգամավորի պատասխանելիս, կարծես թե բարձրաձայնում է պատերազմի սպառնալիքի մասին։ Պատգամավորը հարցրել էր, «2020 թ. նոյեմբերի 9-ն իրենց համար դատավճիռ չէ, ու եթե կարելի է կողմերից մեկին՝ Ադրբեջանին, գրեթե բոլոր կետերը խախտել, ապա ինչո՞ւ մյուս կողմին չի կարելի կասեցնել գոնե մեկ կետի կատարումը»։

Հարությունյանը պատասխանեց. Ես էլ եմ դեմ Բերձորից դուրս գալու քաղաքականությանը։ Եկեք, հավաքվենք, որոշենք։ Անվտանգության խորհրդով քննարկել ենք ու ամենաճիշտը դա ենք համարել։ Եթե մեր որոշումը չեղարկում ենք, հայտարարենք այդ մասին առաջին հերթին Արցախի Հանրապետության բնակիչներին, որովհետև իրավիճակի փոփոխության առումով Երևանում ապրող քաղաքական գործիչները կամ պաշտոնյաները չեն պատասխան տալու, այլ մենք ենք վայրկյանների ընթացքում քաղելու դրա ամենածանր պտուղները, որոնք հավանական եմ համարում»,- հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ և Արդբեջանի միջև կնքվեց հրադադարի հայտարարություն, որի 6-րդ կետով ասվում էր. «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետոռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Թե ինչ չափանիշներով են առաջնորդվել ՀՀ և ԱՀ ղեկավարությունը, որ Լաչինի միջանցքի երկայնքից դուրս է մնում Լաչին (Բերձոր), Աղավնո և Սուս համայնքները, անհայտ տրամաբանություն կարող է ունենալ, բայց ակնհայտ է, որ պատերազմի սպառնալիքի չեզոքացումից և անվտանգությունից խոսող նախագահը և վարչապետը չեն փաստում, որ հրադադարի չարաբաստիկ հայտարարության հենց այդ կետն էլ արտացոլում է, որ ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունները պարտադրվում են մեր կողմին, ահաբեկչության, շանտաժի, միջազգային իրավունքի, մարդու ազատությունների և իրավունքների կոպտագույն ոտնահարմամբ։ Հենց այդ հայտարարությունը ինքնին ապացույց է, որ Ադրբեջանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի հովանավորությամբ վարում է հայաթափման քաղաքականություն։

Նարեկ Այվազյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ