fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանի գրառումը Ապրիլյան քառօրյայի վերաբերյալ

Արցախի նախկին վարչապետ, ներկայումս «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Ապրիլյան քառօրյայի մասին գրառում է կատարել։

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2016 թ.-ի ապրիլյան պատերազմից ուղիղ երեք տարի է անցել։ Այս ընթացքում բազմաթիվ գնահատականներ ու որակումներ են եղել, բայց կարծում եմ՝ ամենակարևորն այն է, որ այդ փորձությունը կարողացել ենք հաղթահարել՝ քաղելով անհրաժեշտ դասերը։ Հազա՛ր փառք մեր այն տղաներին, որ հանուն հայրենիքի պաշտպանության՝ իրենց կյանքը դրեցին զոհասեղանին, հազա՛ր փառք մեր բանակին, որ ստիպեց թշնամուն, պատերազմը դեռ չսկսած, հրադադար խնդրել, և հազա՛ր փառք մեր ժողովրդին, որ անկախ բնակության վայրից՝ այդ օրերին մեկ մարդու պես համախմբվեց և վերահաստատեց իր լինելիության իրավունքը։

Արդեն երեք տարի է, որ ամեն անգամ, երբ մտածում եմ պատերազմի, խաղաղության ու առաջընթացի մասին, հանգում եմ միևնույն եզրակացության՝ մեր խնդիրն ու անելիքն է կերտել միասնական, կայուն ու տնտեսապես զարգացած հայրենիք, որ գրավականն է միաժամանակ և՛ մեր քաղաքացիների բարօրության, և՛ հայրենյաց սահմանների ամրության» – ասված է գրառման մեջ, որին կից հրապարակված է ստորև ներկայացվող տեսանյութը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ