fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանի հորդորով հրաժարական է տվել Մարտունու քաղաքապետը

Այսօր Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Իմ հորդորով Մարտունու քաղաքապետ Հայկ Սարգսյանը, հայտնի միջադեպով պայմանավորված, հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հայկն իմ լավագույն ընկերներից է, ում անվերապահորեն վստահել եմ «Ազատ հայրենիք» կուսակցության շրջանային գրասենյակի պատասխանատուի պաշտոնը: Նա մեր երկրի լեգենդար ազատամարտիկներից է, օրինակելի զինվորականի ճանապարհ է անցել եւ իր ժողովրդին ու հայրենիքին մատուցել անգնահատելի ծառայություններ:

Համոզված եմ՝ անկախ հանգամանքներից՝ նա շարունակելու է մնալ մեր երկրի նվիրյալ զինվորը», – գրել է Հարությունյանը:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/posts/523660094998035?__xts__%5B0%5D=68.ARCGZIPUPLzndSwfex-XUH75-KkNNFU28EAb9tq6RT2wN01BfNZKxG7B0wGVF74CmsFT-6tus_c_2EanZwWsI0HeZC0SaK7DLN8mwUpTJWJrh7ernFFL6ORwYWZDd1eVcTo9KLL1VUmXRzjC-Uv_0dAH5kmg4udGowjbWi5qwow0EHcwEeE9zM8RtOAHrYO9QRjT-TWv5uyn6JJg9bC5g-V8VcVkzteedkyOxFTiY3lIMpSW80hyksrt7w98qKvpI5hqfOmekgKRFSYreo9BbEKOr0qZm2FQyfh59DsOiY6CArAA5lXGPqsds4FL-DKJBcNO_rnpRD-1O37YP7U&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ