fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը Արցախի նախագահի երդման խոսքը կհղի Շուշիից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եռատոնի խորհուրդը մեր ժողովրդի կյանքում առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ այն իրենում ամփոփում է մեր համազգային հաղթանակների ու խաղաղության, մեր արժանապատիվ գոյության համար ամենաթանկ հատուցումը՝ հազարավոր անմեղ կյանքեր: Այսօր իմ գլուխն եմ խոնարհում Հայրենական մեծ պատերազմում եւ Շուշիի ազատագրման մարտում փառավոր հաղթանակ կերտած մեր ժողովրդի քաջարի զավակների թողած անուրանալի ավանդի առաջ: Հպարտ եմ, որ եղել եմ հայոց բերդաքաղաք Շուշին վերջնականապես մերը դարձրած ազատության զինվորներից մեկը, որտեղ հերոսի մահով ընկան լավագույնները. հազա՜ր փառք բոլոր նահատակներին:

Սրտագին շնորհավորանքներս մեր միասնական հայրենիքի սահմաններն անառիկ պահողին եւ տարածաշրջանում խաղաղության իրական երաշխավորին՝ Պաշտպանության բանակին ու նրա ողջ անձնակազմին՝ բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայրենիքում եւ Սփյուռքում ապրող սիրելի՛ հայություն

Այս պարտավորեցնող պահին հայտարարում եմ, որ, ի նշանավորումն հայ ժողովրդի տարած հաղթանակների, մայիսի 21-ին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ երդման հանդիսավոր խոսքս ժողովրդիս կհղեմ պատմական Շուշիից՝ որպես հավատի հավաստում լուսավոր գալիքի նկատմամբ:

Փա ՜ ռք հայ ժողովրդին:
Կեցցե ՜ ն նրա հերոսական զավակները»:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/3061539083868457/?__xts__%5B0%5D=68.ARBsrTRzDS1IqV3rscKNpVmnay659c603uAIF7ls06MF4TakjCGApt0b3SFIIprJDTmBXuU61AIu2XVCwPCs9PIvPtUBgRKyt0CgjxqvQQ6daGNq0wI_3tFCmC9xCDgns2i1ivk3MkqaVrk3BTSGJIy3MDA-MsrE2XAtxOnneKSLsdrZsZfyT1w3h-PM5voXOIu06dV4M5rUZdirplbFU6VcLy8rTnZBMOyD63_eFI7jDPcQyAlbOaw0kOe7TlbldfqjLqjtpWuV75DPEwxquLZ-wVXxxHysx8jf6aAnIUpnMqiAa2oAS2NSCWxR_CoW5bPsHhgdXBImouOQIFA2SrZ5PmFs17n0TJQ&__tn__=-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ