fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը այցելել է Արցախի ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ է հրապարակել Facebook-ում և գրառում կատարել: Նախագահն հայտնում է, որ այցելել է Արցախի ԱԱԾ:

«Հարգելի՛ հայրենակիցներ

Այսօր այցելել եմ ՊԲ N զորամաս, որտեղ, օրեր առաջ տված հանձնարարականիս համաձայն, տարբեր զինատեսակների օգտագործման հմտություններին տիրապետել են սովորում ԱԱԾ հատուկ նշանակության վարչության տղաները: Հետևել եմ ընթացքին. խոստովանեմ, որ գոհ եմ առաջադրանքի կատարման նախնական արդյունքներից:

Մասնակցել եմ նաև կրակայինի ուսումնական պարապմունքին և ավելի քան մեկ քառորդ դար անց կրկին ձեռքս վերցրել այն զինատեսակները, որոնցով ժամանակին մի ամբողջ պատերազմ ենք անցել:

Հ.Գ.

Թիրախները խոցել եմ գրեթե անվրեպ»,-ասվում է ԱՀ նախագահի գրառման մեջ:

https://www.facebook.com/ArayikHarutyunian/videos/688632151984290/?v=688632151984290

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ