fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը ստացել է Արցախի նախագահի վկայականը

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից այսօր` մայիսի 15-ին, որոշում է կայացվել 2020 թվականի ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահ ընտրված Արայիկ Վլադիմիրի Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի վկայական տրամադրելու մասին, տեղեկացնում են ԱՀ ԿԸՀ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ ընտրված Հանրապետության նախագահին վկայականն առձեռն հանձնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովում պլանավորված ավանդական հանդիսավոր արարողությունը տեղի չի ունեցել` պայմանավորված Արցախում նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով գործող արտակարգ իրավիճակից բխող սահմանված կարգի պահպանման անհրաժեշտությամբ:

Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովը շնորհավորել է նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին ու մաղթել բեղմնավոր գործունեություն ու հաջողություններ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ