fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը ընդունել է «Մանթաշով» գործարարների միության պատվիրակության անդամներին

«Մանթաշով» գործարարների միության անդամները սեպտեմբերի 18-20-ը եռօրյա այց էին կատարել Արցախ: Նպատակը Արցախի ներդրումային միջավայրին ծանոթանալն էր, ազատագրված տարածքներում, հատկապես Քարվաճառում, ներդրումային-զբոսաշրջային ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Գործարարները հուսով են, որ իրենց քայլը ոգևորիչ կլինի նաև մյուս ներդրողների համար, որոնք կարող են իրենց դրամական միջոցները ներդնել ազատագրված տարածքներում, նպաստել շրջանում զբոսաշրջային հոսքերի ակտիվացմանը, լուծել նաև զբաղվածության խնդիր:
Ի դեպ, սա հայաստանցի գործարարների երկրորդ այցն էր Արցախի Հանրապետություն: Նախորդ այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները ձուլվեցին, ինչին նպաստեց նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումը:

Արցախի նախագահը հանդիպման ժամանակ պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի իրականացման ընթացքին:

Արցախ այցի շրջանակում գործարարները եղան  Ստեփանակերտում, Շուշիում, Քարվաճառում, որտեղ համապատասխան հողատարածքներ ուսումնասիրեցին իրենց գաղափարը կյանքի կոչելու համար:
Քարվաճառը գտնվում է Արցախի հյուսիսարևմտյան մասում՝ Շահումյանի շրջանում, Թարթառ (Տրտու) գետի վերին հոսանքում: Շահումյանի շրջանի կենտրոնն է, ունի շուրջ 700 բնակիչ:

«Մանթաշով գործարարների միության» կազմում ընդգրկված է 60-ից ավելի գործարար:

Բնութագրությունը հասանալի չէ

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ