fbpx
Հասարակություն

Արայիկ Հարությունյանը այցելել է ճամբարներ

ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ հուլիսի 21-ին մի քանի մարզպետերի հետ այցելել է ճամբարներ։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։

«Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի, Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, իմ օգնական Դավիթ Դանիելյանի հետ այցելեցինք մի շարք ճամբարներ, ուր ամառային հանգիստն են անցկացնում 8-13 տարեկան երեխաներ:

Նախորդ անգամ նկատված թերությունները վերացված էին: Այդուհանդերձ, ծրագրային առումով ճամբարային հանգստի կազմակերպումը լուրջ վերանայման կարիք ունի, ինչին ձեռնամուխ ենք եղել», – գրել է նախարարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ