fbpx
Քաղաքականություն

Արցախի բնակչության անվտանգությունն առաջնահերթություն է ՀՀ-ի համար. Վարուժան Ներսեսյան

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարուժան Ներսեսյանը Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը դրական է գնահատում:

«Վիեննայի հանդիպումը տեղի ունեցավ կառուցողական երկխոսության մթնոլորտում, երկու առաջնորդները վերահաստատեցին հանձնառությունը Դուշանբեում ձեռքբերված համաձայնության շուրջ: Երկու երկրների առաջնորդները մտքերի լայն փոխանակում իրականացրին: Հանդիպման նկատմամբ մեր ընդհանուր գնահատականը դրական է»,- ասել է նա:

Ներսեսյանը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև առաջին շփումներից ի վեր` աշնանը հիմնականում պահպանվել է հրադադարի ռեժիմը, ինչի շնորհիվ ունեցել ենք վերջին տասնամյակի ընթացքում հարաբերականորեն ամենահանգիստ շրջանը:

«Չնայած ադրբեջանական կողմից հնչեցվող շարունակական թշնամական հայտարարություններին՝ շփման գծում առկա հարաբերական հանգիստ իրավիճակը ստեղծել էր անհրաժեշտ մթնոլորտ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո պաշտոնական հանդիպում կազմակերպելու համար: Հայաստանը մշտապես աջակցել է միջնորդների առաջարկներին՝ կառուցելու խաղաղությանը նպաստող միջավայր, ներդնելու մեխանիզմներ՝ ուղղված ռիսկերի նվազեցմանն ու միջադեպերի կանխարգելմանը, ձեռնարկելու վստահություն կառուցող միջոցներ, ինչը թույլ կտա բանակցային գործընթացն առաջ մղել: Հայկական կողմի համար Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու ԼՂ կարգավիճակը շարունակում են մնալ հիմնական առաջնահերթություն»,- Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ